211652_close_icon

Չինաստանում երեխաներ են մահացել դպրոցում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով

views-count2295 դիտում article-date 13:15 22-03-2017
Չինաստանի Խենան նահանգի դպրոցներում մեկում առավոտյան տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով 2 դպրոցական է մահացել ստացած վնասվածքներից։ Այդ մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։ Դպրոցականների խոսքով, երբ երեխաների մի խումբ գնացել է զուգարան, այդ ժամանակ փլուզվել է արտաքին պատերից մեկը, ինչն առաջացրել է երեխաների մոտ խուճապ և սկսվել է հրմշտոց։ Տուժել է ավելի քան 20 երեխա։ Նրանց տեղափոխել են մոտակա հիվանդանոցը։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել դեպքի առնչությամբ։

Նմանատիպ նյութեր