211652_close_icon
views-count32094 դիտում article-date 22:07 22-03-2017

Մարալիկում ոստիկանության Անիի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչը կանխել է 17-ամյա ուսանողուհու ինքնասպանությունը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ մարտի 20-ին ոստիկանության Անիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Պողոսյանը կարողացել է Մարալիկ քաղաքում կանխել 17-ամյա Տաթևիկ Ե.-ի ինքնասպանությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 20:10-ի սահմաններում համայնքային ոստիկանության ավագ տեսուչը տեղեկություն է ստանում, որ Տաթևիկ Ե.-ն Մարալիկ քաղաքի իրենց տան ննջասենյակի պատուհանից ինքնասպանություն գործելու նպատակով փորձում է ցած նետվել: Համայնքային ոստիկանը կարողանում է հոգեբանական զրույց անցկացնելուց հետո համոզել Տաթևիկ Ե.-ին՝ հետ կանգնել ինքնասպանություն գործելու մտադրությունից: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տաթևիկ Ե.-ն սովորում է Մարալիկի արհեստագործական ուսումնարանի 1-ին կուրսում, իսկ նա այդ քայլին է դիմել, քանի որ, ըստ իր հայտարարության, մայրը չի թույլատրել, որպեսզի ինքը միայնակ բնակվի: Փաստի առթիվ ոստիկանության Անիի բաժնում հետաքննություն է սկսվել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր