211652_close_icon
views-count34338 դիտում article-date 16:20 18-01-2014

Նաիրիի ոստիկանության տեղամասային տեսուչը կանխել է 48-ամյա տղամարդու ինքնասպանությունը

Քիչ առաջ ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճընի բաժանմունքի տեղամասային տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արշակ Շահնազարյանը կարողացել է կանխել մի տղամարդու ինքնասպանության փորձը, ով փորձում էր Նոր Հաճընի կամրջից իրեն ցած նետել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Շահնազարյանը կամրջի վրայով անցնելիս նկատում է, որ տղամարդը, ով, ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչ, 48-ամյա Կարեն Կ.-ն է, կանգնած է կամրջի վտանգավոր եզրագծի վրա: Տեսուչը մոտենում է Կարենին և մոտ 15 րոպե բանակցություններ վարում, որից հետո բռնում է նրան և քաղաքացիների օգնությամբ վերջինիս վտանգավոր հատվածից տեղափոխում դեպի կամրջի անվտանգ մաս: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ինքնասպանության փորձ կատարողին տեղափոխել են ոստիկանության Նոր Հաճընի բաժանմունք, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Տղամարդը ծայրահեղ այդ քայլին դիմելը պատճառաբանել է այսպես. «սոցիալական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով չեմ կարողանում ընտանիքս պահել»: Ըստ Գ. Շամշյանի՝ նա ամուսնացած է, ունի 3 երեխա:

Նմանատիպ նյութեր