1580 դիտում
09:48 23-03-2017
ՀՅԴ-ական նախարարը «նախընտրական» արձակուրդից կվերադառնա մարտի 24-ին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, որ ԱԺ ընտրություններում ընդգրկված է ՀՅԴ ցուցակում, մարտի 9-24-ը ներառյալ մեկնել է արձակուրդ:
Հատկանշական է փաստը, որ քարոզարշավը տևելու է մինչև մարտի 31-ը, և ստացվում է՝ նա քարոզարշավի վերջին շաբաթն, այնուամենայնիվ լինելու է աշխատանքի, այլ ոչ թե քարոզչության։
Մինչդեռ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով ՀՅԴ-ական մյուս նախարարները «նախընտրական» արձակուրդ են մեկնել մինչև մարտի 31-ը։ Թե ինչպես է Լոքյանն իր աշխատանքային պարտականությունների կատարումը համատեղելու քարոզարշավի հետ, պարզ չէ։
Չնայած՝ ՀՀԿ ցուցակում ընդգրկված նախարարները՝ Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Ամիրյանը, այս ընթացքում ոչ մի օր չմեկնեցին արձակուրդ ու քարոզարշավը փորձում են անել աշխատանքային օրվա ավարտից հետո, սա պաշտոնապես։ Բայց իրականում այս օրերին բոլոր նախարարներն էլ զբաղված են ընտրություններով պարզապես փորձում են աննկատ անել, որ չդիտվի վարչական ռեսուրսի չարաշահում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
7890 դիտում
09:58 10-08-2018
Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետի և ՔՊ-ական փոխմարզպետի հարաբերությունները լարվել են. «Ժողովուրդ»
10590 դիտում
10:33 06-10-2017
Տավուշի ՀՀԿ-ական մարզպետը չի ենթարկվում ՀՅԴ-ական նախարարին. «Իրավունք»
Այս բաժնից
2464 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
964 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1282 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»