2614 դիտում
12:43 23-03-2017
Համատիրությունները կոլեկտիվ մարմիններն են, որտեղ ոչ մի պատասխանատվություն չկա. Կարեն Կարապետյան
Մարզային այցերի ժամանակ շենքային պայմանների վերաբերյալ հարցեր են բարձրացվում. այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Հանրապետության շենքերի 67 տոկոսի գույքի կառավարումը տնօրինվում է համատիրությունների կողմից, իսկ 33 տոկոսը վերապահված են համայնքի ղեկավարներին: «Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել մի շարք խնդիրներ բազմաբնակարանային բնակարանային ֆոնդի վերաբերյալ: Հիմնական խնդիրը համապատասխան շենքերի, համատիրությունների ոչ արդյունավետ կառավարման, կամ ընդհանրապես դրա բացակայության մեջ է: Ստեղծված իրավիճակը պայմանավորված է ինչպես գործնականում առկա ոչ արդյունավետ կառավարմամբ, այնպես էլ օրենսդրական թերի կարգավորումներով»,- ասաց վարչապետը:
Վարչապետը Երևանի քաղաքապետին, ՀՀ մարզպետներին հանձնարարեց համայնքների ղեկավարների հետ համատեղ երկամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել բազմաբնակարանային շենքերի թվի, դրանց կառավարման ձևի, համատիրությունների, ինչպես նաև ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքի վերաբերյալ ամփոփ տեղեկագրեր:
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին էլ հանձնարարվեց մեկամսյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել բազմաբնակարանային շենքերի կառավարման վերաբերյալ առաջարկություններ:
«Համատիրությունները կոլեկտիվ մարմիններն են, որտեղ ոչ մի պատասխանատվություն չկա, հետևաբար որակ չկա: Այդ իսկ պատճառով մենք պետք է կառավարիչների ինստիտուտը ստեղծենք, մեծացնեք շատ համարձակ»,- ասաց վարչապետը:
Նմանատիպ նյութեր
18318 դիտում
09:53 04-03-2017
Պատգամավորի կարգավիճակը ոչ թե իրավունք է, այլ պատասխանատվություն. ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյան.
1092 դիտում
21:55 06-07-2015
Թերացող համատիրությունները կենթարկվեն պատասխանատվության
1080 դիտում
15:21 02-03-2016
Համատիրությունները պետք է հաշվետու լինեն բնակիչներին. Տարոն Մարգարյան
Այս բաժնից
544 դիտում
15:22 19-10-2024
Փաշինյանը Գյումրիում ՔՊ Աշխատանքային խմբի նիստ է անցկացրել
697 դիտում
14:03 19-10-2024
Վերականգնվում է Գնդեվազի եկեղեցին․ 400 տարի անց բացվում են եկեղեցու իրական որմնանկարները
682 դիտում
13:00 19-10-2024
Երևանում հոկտեմբերի 20-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ