211652_close_icon
views-count2124 դիտում article-date 16:08 24-03-2017

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն ազատ է արձակվել 6-ամյա կալանքից հետո

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն ազատ է արձակվել վեց տարի ազատազրկումից հետո, հայտնում է [url=http://www.bbc.com/russian/news-39377057]BBC[/url]-ին՝ վկայակոչելով նրա փաստաբանին: Նշվում է, որ Մուբարաքը հեռացել է ռազմական հոսպիտալից, որտեղ գտնվել է կալանքի տակ, և մեկնել է Հելիոպոլիսում գտնվող իր տուն: Հիշեցնենք, որ Հոսնի Մուբարաքը գահընկեց էր արվել 2011 թվականին և տարածաշրջանում առաջին առաջնորդն էր, որ դատվել են արաբական մի շարք երկրներում բռնկված «Արաբական գարուն» կոչվող հեղափոխական իրադարձություններից հետո: Նա 2012 թվականին դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ մեղադրվելով խաղաղ ցուցարարների դեմ բռնություն կիրառելու և գնդակահարելու մեջ, ինչի հետևանքով զոհվել էր 300 մարդ: Սակայն Մուբարաքը բողոքարկել էր դատավճիռը: 2014-ին վերաքննիչ դատարանը արդարացրել էր նրան: Հետագայում դատախազությունը կրկին մեղադրանք էր առաջադրել, սակայն դատարանը երկար ուսումնասիրելուց հետո որոշել էր գործը չընդունել վարույթ, և մարտի 2-ին ուժի մեջ է մտել արդարացման որոշումը, որն ի կատար է ածվել այսօր: Մուբարաքը ներկայում 88 տարեկան է: Նա Եգիպտոսի նախագահ է եղել 1981-ից մինչև 2011թթ.:

Նմանատիպ նյութեր