Ռուս-չինական կամուրջի շինարարությունն առաջ է գնում մեծ տեմպերով
Ինչպես հաղորդում են ռուսական պարբերականներն ու լրատվական գործակալությունները, ռուս-չինական կամուրջի շինարարությունը հասել է հասարակածին։
Կամուրջն անցնելու է Ամուր գետով և տնտեսական մեծ նշանակություն է ունենալու երկու երկրների համար։
Հաղորդվում է նաև, որ շինարարությունը կավարտվի 2018 թվականին և այն կշահագործվի նույն թվականի ամռանը։