2428 դիտում
16:43 27-03-2017
Ապրիլի 15-ին մայրաքաղաքում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ աշխատակազմի բնապահպանության, կոմունալ տնտեսության վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել ապրիլի 15-ին համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ կազմակերպելու ուղղությամբ:
Հանձնարարվել է այդ աշխատանքներում ակտիվորեն ներգրավել նաև ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական և մասնավոր կառույցների ներկայացուցիչներին:
Բնապահպանության վարչությանը հանձնարարվել է նախապես որոշակիացնել այն տարածքները, որտեղ պետք է կազմակերպվեն կենտրոնացված ծառատունկերը:
Ընթացիկ աշխատանքներին զուգահեռ հանձնարարվել է ոռոգման ցանցը ևս նախապատրաստել գործարկման, ինչպես նաև ուշադրության կենտրոնում պահել մաքրվող ու բարեկարգվող տարածքների հետագա խնամքը:
Նմանատիպ նյութեր
1712 դիտում
15:25 24-03-2014
Ապրիլի 12-ին մայրաքաղաքում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ
897 դիտում
16:00 07-11-2014
Նոյեմբերի 8-ին համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ կանցկացվի
1085 դիտում
17:04 26-10-2015
Նոյեմբերի 14-ին համաքաղաքային ծառատունկ և շաբաթօրյակ կանցկացվի Երևանում
Այս բաժնից
886 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
907 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»