211652_close_icon
views-count3232 դիտում article-date 15:48 27-03-2017

Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա

Մեկնարկել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն։ Այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Այցը տեղի է ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով։ Երկօրյա այցի շրջանակներում երկու երկրները 10-ից ավելի փաստաթղթեր են ստորագրելու տարբեր ոլորտների համագործակցության վերաբերյալ, առաջին հերթին՝ տնտեսության, առևտրի և արդունաբերության։ 2016 թվականին Իրանի ու Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալներն աճել են 80%-ով՝ հասնելով ավելի քան 2 մլրդ դոլարի։ Առևտուրը հիմնականում բաժին է ընկնում էներգետիկայի արդյունաբերության, գյուղատնտեսության և պաշտպանության ոլորտներին։ Առաջիկա 3 տարիների ընթացքում էլ երկու պետությունները մտադիր են մեծացնել երկկողմ առևտրի շրջանառության ծավալները՝ հասցնելով տարեկան մինչև 10 մլրդ դոլարի։

Նմանատիպ նյութեր