211652_close_icon

Փարիզում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության կողմից քաղաքացու սպանվելուց հետո

views-count2660 դիտում article-date 15:10 28-03-2017
Փարիզում նախօրեին բախումներ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ ոստիկանության աշխատակիցների կողմից սպանվել է մի քաղաքացի՝ 56-ամյա Լի Շայկոն, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով ֆրանսիական Le Parisien թերթին; Բախումների ժամանակ ոստիկանության 3 աշխատակից է վիրավորվել, իսկ պատճառը հանդիսացել է միջադեպը, որը տեղի է ունեցել այս գիշեր։ Ոստիկանության 2 աշխատակիցներ մտել են բնակարաններից մեկը՝ ստուգելու կենցաղային վեճի մասին ստացված տեղեկությունը, ինչի ժամանակ էլ հրազենային կրակոցով սպանել են իրենց վրա դանակով հարձակվող տղամարդուն։ Սպանվածի դուստրը հայտարարել է, որ իր հայրը չր կարող հարձակվել ոստիկանների վրա, ն պարզապես խոհանոցում ձուկ էր մաքրում այդ պահին, և երբ հնչել է դռան զանգը, նա դանակը ձեռքին գնացել է դուռը բացելու։ Ընտանիքի փաստաբանի խոսքով՝ ոստիկանները չարաշահել են իրենց լիազորությունները։ Սպանվածի հիշատակը հարգելու համար տասնյակ մարդիկ են հավաքվել, իսկ խաղաղ ցույցը վերածվել է զանգվածային բախման։ Ձերբակալվել է 3 ցուցարար։

Նմանատիպ նյութեր