Իրանի նախագահ Հասան Ռոհանին Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է RBC-ն:
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանին և Իրանին կապում են համագործակցության երկար տարիներ:
«Իրանը մեր բարի հարևանն է և հուսալի կայուն գործընկերը: Ավելի քան 500 տարի է, ինչ դիվանագիտական հարաբերություններ ունենք»,- հավելել է ՌԴ նախագահը:
Պուտինը նաև նշել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը աճել է շուրջ 70 տոկոսով: