211652_close_icon
views-count24490 դիտում article-date 13:37 29-03-2017

Շղթայական ավտովթար Հրազդանի կիրճում. տուժածները կատակում էին. «Փախուստի դիմած վարորդը թաքնվում է իր ամրոցում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 29-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Կոմս Մոնտե Քրիստո» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Opel մակնիշի 34 FS 915 համարանիշի, Mercedes մակնիշի 34 NL 334 համարանիշի և Volkswagen մակնիշի 11 ՕՏ 356 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Վթարի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի մեղավորը եղել է կապույտի գույնի Daweoo մակնիշի տաքսի ավտոմեքենան, ով ոչ միան վթարային իրավիճակ է ստեղծել, այլև խոչընդոտել է մյուս վարորդների երթևեկությանը և դիմել է փախուստի։ Հավաքվածներն էլ կատակում էին՝ ասելով. «Փախուստի դիմած վարորդը, հնարավոր է, մտել է կոմս Մոնտե Քրիստոյի կերպարի մեջ և թաքնվում է իր ամրոցում»։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր