211652_close_icon
views-count1889 դիտում article-date 16:42 30-03-2017

ԱԻՆ աշխատակիցները 4-ամսյա անգլերենի դասընթացներ են անցել Բրիտանական խորհրդում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 30-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Բրիտանական խորհրդի կողմից կազմակերպված 4-ամսյա անգլերեն լեզվի դասընթացներն ավարտած ՀՀ ԱԻՆ 12 աշխատակիցներին վկայականների հանձնման արարողությունը: Բրիտանական խորհուրդը՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ֆինանսավորությամբ նախարարության աշխատակիցների համար պարբերաբար կազմակերպում է անգլերենի լեզվի դասընթացներ՝ կատարելագործելով մասնագիտական ոլորտում լեզվի իմացությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանը, Հարավային Կովկասում պաշտպանության գծով կցորդի օգնական Թրեյսի Փալմերը, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը և այլք: Անդրադառնալով դասընթացի կարևորությանը՝ ՀՀ ԱԻ փոխնախարար Դ. Կարապետյանը նշեց. - 2014 թ.-ից իրականացվող այս ծրագիրը չափազանց կարևոր է մեր համակարգի աշխատակիցների համար: Այն հնարավորություն է տալիս կատարելագործել անգլերեն լեզվի հմտությունները և կիրառել միջազգային հարթակներում: Ծրագրի նախորդ փուլում վերապատրաստում անցած Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի անգլերեն լեզվի դասախոսներն այսօր ձեռքբերված գիտելիքները փոխանցում են ապագա փրկարարներին: Շնորհակալ ենք ծրագրի բոլոր կազմակերպիչներին և աջակիցներին: Մասնակիցներին ողջունեց և շնորհավորեց նաև Թ. Փալմերը. - Վստահաբար կարող ենք ասել, որ ծրագիրը ստացվել է և հույս ենք հայտնում, որ այն շարունակական բնույթ կստանա: Փոխնախարար Դ. Կարապետյանը նշեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստ է հնարավոր ամեն բան անել՝ ծրագրի շարունակականությունն ապահովելու համար: Ներկաները քննարկեցին նաև նախարարությունում անգլերեն լեզվի կենտրոն ստեղծելու ծրագիրը, ապա ուսուցանվողները կիսվեցին տպավորություններով՝ հաղորդակցվելով անգլերեն լեզվով: 2014թ.-ի մայիսին մեկնարկած 200 ժամ տևողությամբ անգլերեն լեզվի դասընթացների միջոցով աշխատակիցներին անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ են փոխանցվել՝ միջազգային ծրագրերին արդյունավետ մասնակցելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր