211652_close_icon
views-count18396 դիտում article-date 09:33 31-03-2017

Արթուր Բաղդասարյանը չընտրվելու դեպքում կարող է նշանակվել ՍԴ նախագահ. «Ժամանակ»

«ժամանակ» թերթը գրում է. «Արթուր Բաղդասարյանի գլխավորած ՀՎԿ-ն անցնել-չանցնելու եզրագծին է։ Եթե Սերժ Սարգսյանին չհաջողվի այս կուսակցությանը անցկացնել ԱԺ, Արթուր Բաղդասարյանը, միևնույն է, անգործ չի մնա։ Ըստ մեր տեղեկությունների՝ եթե կուսակցությունը չհաղթահարի անցողիկ շեմը, Արթուր Բաղդասարյանը կարևոր պաշտոն է ստանալու։ Ըստ իշխանական որոշ շրջանակների՝ Արթուր Բաղդասարյանը կարող է նշանակվել ՍԴ նախագահ։ Հաջորդ տարի, ըստ Սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջի (ըստ որի դատավորը կարող է պաշտոնավարել մինչև 70 տարեկանը)՝ լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը»: [b]Մանրամասն՝ թերթի այսլրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր