211652_close_icon
views-count21169 դիտում article-date 16:53 31-03-2017

Լեռնագնացության առաջին արդյունքները. իրանցիները մարզում են ԵՊՀ ուսանողներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի պետական համալսարանը նոր հնարավորություններ է ընձեռում իր ուսանողներին: Հիմնանորոգված մարզահամալիրում ի թիվս այլ սպորտաձևերի ուսանողները հնարավորություն ունեն լեռնագնացություն պարապելու: Անցած տարի ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո բուհի մարզահամալիրը վերակառուցվեց և հիմնանորոգվեց: Ծրագրի շրջանակում կառուցվեց լեռնագնացության պատ, որը իր բարձրությամբ, կահավորանքով և կառուցվածքով եզակի է մեր տարածաշրջանում: ԵՊՀ լեռնագնացության ակումբի նախագահ Սուրեն Ստեփանյանը նշում է, որ թեև կարճ ժամանակ է, ինչ սկսվել են մարզումները, հայ ուսանողներն արդեն ակնհայտ նվաճումներ ունեն: Այս օրերին Իրանից հատուկ մարզիչներ են ժամանել Երևան՝ մարզելու համար հայ երիտասարդներին: Մանրամասները՝ տեսանյութում: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր