211652_close_icon
views-count3234 դիտում article-date 17:53 31-03-2017

Քուրդ պատգամավորները հացադուլ են սկսել՝ պահանջելով բարելավել իրենց առաջնորդի բանտային պայմանները

Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 3 պատգամավորներ՝ Մարալ Դանըշ Բեշթաշը, Այհան Բիլգենը և Նիհաթ Աքդողանը հացադուլ են սկսել, պահանջելով Աբդուլահ Օջալանի բանտային պայմանների բարելավում և բանտում նրա հանդեպ գործադրվող ճնշումների դադարեցում: Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը: Հիշեցնենք, որ Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլահ Օջալանն ցմահ ազատազրկում է կրում բանտում: Հիշեցնենք նաև, որ նախօրեին Ժողովրդադեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, որը 2016թ.-ի նոյեմբերից գտնվում է Թուրքիայի Էդիրնեի բանտում, հայտարարել է հացադուլ սկսելու մասին: Դեմիրթաշը նշել է, որ իր հացադուլի պատճառը բանտային դաժան պայմաններն ու նրան արտաքին աշխարհի հետ հաղորդակցության միջոցներից զրկելն է, ինչպես նաև բանտում մյուս բանտարկյալների հանդեպ կիրառվող կտտանքները:

Նմանատիպ նյութեր