Տիմոշենկոյին մերժել են բարելավել բանտային պայմանները
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին մերժել են բարելավել բանտային պայմանները։
Նշենք, որ ավելի վաղ Տիմոշենկոն այդ խնդրանքով դիմել էր բանտի ղեկավարությանը։
Ուսումնասիրելով ուղղիչ֊ աշխատանքային հիմնարկության հանձնաժողովի ներկայացրած փաստերը` դատախազը մերժել է հայցը։
Հիշեցնենք, որ 2011 թ․ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն 7 տարի ազատազրկման է դատապարտվել ՌԴ֊ի հետ գազային պայմանագրի իրավասությունների չարաշահման մեղադրանքով։