211652_close_icon
views-count11528 դիտում article-date 09:43 01-04-2017

Հայաստանից 110 միլիոն դոլար է արտահոսել Ռուսաստան. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ ԱՎԾ-ի հրապարակած Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2016 թվականի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից մեր տնտեսության մեջ իրականացված ներդրումների զուտ հոսքը եղել է բացասական՝ մինուս 52 միլիարդ դրամ։ Այսինքն, Հայաստանից, պատկերավոր ասած, 52 միլիարդ դրամի կամ մոտ 110 միլիոն դոլարի կապիտալ է արտահոսել Ռուսաստան։ ՀՀ-ից դեպի ՌԴ կապիտալի այսպիսի արտահոսք չի գրանցվել երբեք։ Ու ընդհանրապես, անցած տարի օտարերկրյա ներդրումների ներհոսքի կտրուկ անկում է արձանագրվել։ Եթե 2015 թ. այդ ցուցանիշը 118.5 միլիարդ դրամ է կազմել, ապա 2016-ին ՝ 81.5 միլիարդ դրամ: Ընդ որում, մոտ 41 միլիարդը, կամ ընդհանուրի կեսը ուղղվել է հանքարդյունաբերության ոլորտ։ Ինչպես նախկինում, անցած տարի ևս օտարերկրյա ներդրումներում մեծ դեր են խաղացել օֆշորները։ Մեր տնտեսության մեջ օՖշորներից եկած ներդրումների ծավալը անցած տարի կազմել է ավելի քան 100 միլիարդ դրամ։ Ամենախոշոր «ներդրումատու» օֆշորները անցած տարի եղել են Լյուքսեմբուրգը՝ 48 միլիարդ, Կիպրոսը՝ 44 միլիարդ և Ջերսին՝ 10 միլիարդ դրամ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր