211652_close_icon

Ուկրաինայում արգելվելու է ռուսական դեղամիջոցների վաճառքը

views-count6321 դիտում article-date 22:59 01-04-2017
Ուկրաինայի առողջապահության նախարար Ուլյանա Սուպրունը հայտարարել է,որ Ուկրաինայի առողջապահության նախարարությունը կողմ է ռուսական դեղամիջոցների մատակարարումն ամբողջությամբ արգելելուն, հայտնում է [url=https://www.gazeta.ru/business/news/2017/03/31/n_9867725.shtml]Gazeta.ru[/url]-ն: «Այժմ մենք փոփոխություններ ենք կատարում նախագահի հրամանագրում, որպեսզի Ռուսաստանում արտադրված դեղամիջոցներն ու բժշկական պարագաները ներառվեն պատժամիջոցների ցուցակում, որպեսզի արգելվի արդեն շուկայում գտվող դեղամիջոցների վաճառքը: Դա նախարարության քաղաքական որոշումն է»,- ասել է Ուլյանա Սուպրունը: Ներկա պահին նախարարությունն սպասում է նախագահի և կառավարության որոշմանը: Ուլյանա Սուպրունը նշել է նաև, որ Ուկրաինան պետական մակարդակով ռուսական դեղամիջոցներ չի գնում:

Նմանատիպ նյութեր