10851 դիտում
20:25 03-04-2017
80 լարի՝ նետված ծխուկի համար. Թբիլիսիում սկսել են գործել տուգանքներ աղբի համար
Ապրիլի 3-ից Թբիլիսիի կենտրոնական թաղամասերում հերթապահություն կիրականացնեն սև բաճկոններով մարդիկ, ովքեր փողոցների աղտոտման համար կտուգանեն և՛ ընկերություններին, և՛ անհատ անձանց: Այսօրվանից փողոցում աղբ նետելն այլևս անվնաս զբաղմունք չէ:
Առաջին փուլում «Թբիլսերվիս խմբի» տեսուչները կսկսեն վերահսկել կենտրոնական թաղամասերը և հանրահայտ զբոսաշրջային վայրերը: Սկզբում նրանք կլինեն քսանը: Առաջին երկու շաբաթը նրանք տուգանքներ չեն կիրառի. կվարեն կանխարգելիչ զրույցներ և նախազգուշացումներ կանեն սպասվող պատժամիջոցների մասին:
Մինչդեռ, տուգանքները լուրջ են և տարածվում են ցանկացած տեսակի աղբի վրա, օրինակ, փողոցում նետված ծխուկի, պոլիէթիլենային տոպրակի, սննդի մնացորդների կամ տնային կենդանիների կղանքի վրա:
Ընդհանուր 2 կգ քաշով աղբով (այդ թվում նաև ծխուկների) աղտոտման համար նախատեսված է 80 լարի տուգանք (33 դոլար), իսկ եթե աղբը նետված է շենքի պատուհանից, ապա՝ 100 լարի (42 դոլար):
2 կգ-ից ավել քաշով աղբի դեպքում տուգանքը կկազմի 150 լարի, նույն քաշով աղբը շենքի պատուհանից նետելու դեպքում՝ 500 լարի:
Նոր կարգավորման համաձայն՝ շների կամ այլ տնային կենդանիների կղանքով տարածքի աղտոտման դեպքում նախատեսված է տուգանք 50 լարիի չափով: Իսկ եթե ընտանի կենդանու տերը մաքրի աղտոտված տարածքը, նա կազատվի տուգանքից:
Առանձին պատժամիջոցներ են նախատեսված նաև անվադողերի դեն նետելու համար. 1-ից 5 դեն նետված անվադողի համար նախատեսված է 150 լարի տուգանք, իսկ եթե դրանց թիվը 5-ից ավել է, ապա՝ 500 լարի: Այս կարգավորումը չի տարածվում հեծանիվների անվադողերի վրա:
Շրջակա միջավայրի՝ վտանգավոր թափոններով աղտոտման դեպքում նախատեսված է ֆիզիկական անձանց տուգանում 400 լարիի չափով և իրավական անձանց՝ 1000 լարիի չափով: Տուգանքները կկիրառվեն ապրիլի 17-ից:
Առաջին փուլում տեսուչները կվերահսկեն քաղաքի կենտրոնական հատվածը, զբոսաշրջային վայրերը, հրապարակները, մարդաշատ հասարակական վայրերը: Նրանք կտեղաշարժվեն ոտքով, սակայն դա ամենևին չի ազատի պատասխանատվությունից վարորդներին:
Օրինակ, եթե տեսուչը նկատի, որ վարորդը մեքենայի պատուհանից ծխուկ է նետել, նա կարող է փոխանցել համապատասխան տեղեկատվությունը պարեկային ոստիկանությանը, որն ինքը կպատժի նման վարորդին:
Տեսուչները իրենց հետ կունենան տեսա- և ֆոտոխցիկներ, այդ իսկ պատճառով օրենքը խախտողներին չափազանց դժվար կլինի արդարանալ:
[url=https://jam-news.net/?p=29295&lang=hy]JamNews[/url]
Նմանատիպ նյութեր
2777 դիտում
16:24 09-01-2020
Սինգապուրում փոփոխությունները սկսել են փողոցում թքելու դեմ մեծ տուգանքներ սահմանվելուց. Փաշինյան
2912 դիտում
15:37 11-04-2015
20-ամյա զինծառայողը մետաղյա լարի կտորով անդամախեղում է կատարել բազկի շրջանում՝ ծառայությունից խուսափելու համար
8791 դիտում
10:13 15-10-2021
Անկարայի՝ 2 լարի վրա խաղալու մոլուցքը ձախողվել է և թանկ կարժենա թուրքական պետության համար․ «ՀՀ»
Այս բաժնից
874 դիտում
13:27 22-10-2024
ՌԴ-ում կինը, օգտվելով Wildberries-ում ծրագրային անսարքությունից, 1,2 մլն ռուբլու գողություն է կատարել
796 դիտում
22:50 21-10-2024
Եվրախորհրդարանում կքննարկվի Ադրբեջանին վերաբերող բանաձև՝ ներառյալ Հայաստանի հետ հարաբերությունները
790 դիտում
22:37 21-10-2024
Լիբանանում շտապօգնության չորս աշխատակից է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով