2780 դիտում
16:24 09-01-2020
Սինգապուրում փոփոխությունները սկսել են փողոցում թքելու դեմ մեծ տուգանքներ սահմանվելուց. Փաշինյան
Սինգապուրում փոփոխությունները սկսել են նրանից, որ փողոցում թքելու դեմ մեծ տուգանքներ են սահմանվել: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Թվում է թե, դե մարդ է, թող թքի իր համար: Բայց սա քաղաքակրթական խնդիր է: Եթե որևէ զբոսաշրջիկ կամ քաղաքացի մտնում է որևէ տեղ զուգարան, էդտեղ գոյանում է իր գնահատականը, թե այդ երկիրն իրեն ոնց է վերաբերվում: Պետք է փակել, սնանկացնել բոլոր այն բիզնեսմեններին, որոնք ոսկեջրած աթոռներ են դնում իրենց ռեստորաններում, և կոտրած ունիտազներ են պահում այդ ռեստորանների զուգարաններում:
Պետք է մարդկանց չթողնել գործունեությունը ծավալել այնքան ժամանակ, մինչև իրենք ոսկեջրածի փոխարեն կունենան նորմալ աթոռներ և կունենան ոսկեջրածին մոտ զուգարաններ: Սա է քաղաքակրթական փոփոխությունը»,- ասաց նա:
Նմանատիպ նյութեր
1165 դիտում
23:11 05-05-2023
Դատապարտում եմ թքելու բոլոր փորձերը, բոլոր մարդկանց վրա․ Փաշինյանը՝ Ալեն Սիմոնյանի թքելու մասին
10851 դիտում
20:25 03-04-2017
80 լարի՝ նետված ծխուկի համար. Թբիլիսիում սկսել են գործել տուգանքներ աղբի համար
Այս բաժնից
529 դիտում
18:05 24-10-2024
Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին
412 դիտում
17:53 24-10-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին
520 դիտում
17:31 24-10-2024
Քննիչն ու դատախազը պետք է սարսափեն դատական ակտը չկատարելու մտքից. փաստաբան