211652_close_icon

Սանկտ Պետերբուրգի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 14-ի

views-count3175 դիտում article-date 14:44 04-04-2017
Սանկտ Պետերգուրգի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 14-ի։ Այդ մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան, փոխանցում է Ria Novosti-ն։ «Այսօր հաստատում ենք 14 մարդու մահ, 11-ը մահացել է տեղի ունեցածից անմիջապես հետո, իսկ 3-ը՝ ավելի ուշ»,-ասել է նախարարը։ Այս պահին Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներում 49 վիրավոր կա։ Նրանց ցուցակը հրապարակել է ՌԴ ԱԻՆ-ը։ Նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի խոսքով՝ տուժածներից 12-ի վիճակը ծայրահեղ ծանր է։

Նմանատիպ նյութեր