211652_close_icon
views-count148715 դիտում article-date 09:52 29-03-2022

Էրեբունու ոստիկանապետը հանցագործություներ կանխելու ու բացահայտելու փոխարեն՝ ծանր է տանում առողջ քննադատությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Մինչ ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Արմեն Գասպարյանը ծանր է տանում զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված ֆոտոռեպորտաժ-տեսանյութերն այն մասին, որ իր ղեկավարած ոստիկանության ծառայողները որոշ հանցագործություններ չեն կանխում, որոշներն էլ չեն բացահայտում, ինչպես օրինակ՝ երբ վանդալիզմ էր տեղի ունեցել Էրեբունի վարչական տարածքում՝ ստահակները կոտրել էին Հիսուս Քրիստոսի քանդակի դեմքը, ձեռքերն ու ոտքերը։ Եվ մինչև այսօր վանդալիզմի հեղինակը կամ հեղինակները չեն հայտնաբերվել։

Իսկ քանդակի կառույցի հեղինակաները վերանորոգել են Հիսուս Քրիստոսի վնասված քանդակը։

Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը հայտնել էր, որ օրեր առաջ  վանդալիզմի դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ստահակը կամ ստահակները կոտրել ու պղծել են ժողովրդին հայտնի՝ գաջի գործարանի հարևանությամբ գտնվող փոքրիկ մատուռի մոտ՝ տուֆե մեծ պատվանդանի վրա տեղադրված Հիսուս Քրիստոսի քանդակի դեմքը, ձեռքերն ու ոտքերը:

Մինչ այս օրերին հայությունը դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի հրոսակների կողմից Արցախում կատարվածն ու կատարվող վանդալիզմի դեպքերը, Երևանի սրտում նման արարք է կատարվում:

SHAMSHYAN.com-ը վստահ է, որ ոստիկանությունը կհայտնաբերի սրբապղծին կամ սրբապիղծներին, ինչը դաս կլինի, որպեսզի հետագայում կանխվեն նման դեպքերը:

Լուսանկարները և տեսանյութերը՝  Գագիկ Շամշյանի          

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր