2514 դիտում
10:55 06-04-2017
Քաղաքական ուժերն ու հանրությունը հետընտրական շոկի մեջ են. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանը հետընտրական շոկի մեջ է: Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո նորություններն ու նոր իրավիճակներն այնքան շատ են, որ հանրությունը դեռևս չի հասցրել ամբողջությամբ ընկալել դրանք: Կատարվածից ուշքի չեն գալիս նաև քաղաքական ուժերը:
Խորհրդարան անցած և չանցած ուժերի համար շոկն ապահովել է ռեյտինգային ընտրակարգը: Այն արդյունքները, որ գրանցել են միևնույն կուսակցությունից առաջադրված թեկնածուները, հատուկ ուսումնասիրության նյութ են հենց կուսակցությունների համար: Դրանք, թերևս, ներքին վերադասավորումների առիթ կդառնան:
Հետընտրական շոկից զերծ չէ նաև հանրությունը, որի մի մասը հավատաց իր քվեին, ընտրեց և երկար տարիների ընդմիջումից հետո կարող է հաղթանակի համար շնորհավորել նրան, ում ինքն ընտրել է: Մյուս մասն էլ կողքից տեսավ, որ կարող է նաև նման բան լինել և հիմա ափսոսում է, որ ինքն էլ ընտրության և հաղթանակի բերկրանքի մասնիկ չի դարձել: Այս ամենին չի կարող անհաղորդ մնալ նաև իր ձայնը 10 հազար դրամով վաճառած քաղաքացին, որն առնվազն կսկսի կասկածել`ճիշտ է անում, թե սխալ:
Ամենամեծ շոկը, սակայն, իշխանություններինն է, որովհետև թեկուզ 7.7 տոկոսով իսկական ընտրությունը շատ վտանգավոր նախադեպ կարող է լինել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1662 դիտում
10:47 16-05-2017
Ինչ քաղաքական պայքար, ինչ հետընտրական զարգացում. «Ժողովուրդ»
13647 դիտում
21:30 10-06-2015
Այն, ինչ հայտնաբերվեց տղայի աչքի մեջ` շոկի մեջ գցեց բուժանձնակազմին. տեսանյութ
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»