2484 դիտում
18:53 06-04-2017
Եվրախորհրդարանը Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի սահմանման մասին օրինագիծ է ընդունել
Եվրախորհրդարանի պատգամավորները ձայների մեծամասնությամբ ընդունել են Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի սահմանման մասին օրինագիծը, հայտնում է [url=https://lenta.ru/news/2017/04/06/bezviz/]lenta.ru[/url]-ն:
Քվեարկությունը տեղի է ունեցել Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստի շրջանակում: Օրինագծի օգտին քվեարկել է 521 պատգամավոր, 75 հոգի քվեարկել է դեմ, 36-ը ձեռնպահ է մնացել:
Ուկրաինայի հետ առանց վիզայի ռեժիմի ուժի մեջ մտնելու համար փաստաթուղթը պետք է հաստատի ԵՄ խորհուրդը:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/03/27/1062757/]Հիշեցնենք[/url], որ մարտի 28-ից ուժի մեջ է մտել Վրաստանի և Եվրոպական միության երկրների միջև անայցագրային ռեժիմը: Մարտի 28-ից Վրաստանի քաղաքացիները կարող են կենսաչափական անձնագրերով առանց վիզայի կարճաժամկետ այցեր կատարել ԵՄ։
Նմանատիպ նյութեր
2493 դիտում
19:27 29-11-2016
Եվրախորհրդարանը հունվարին կքննարկի Ուկրաինայի համար առանց վիզայի ռեժիմի հարցը
2174 դիտում
16:33 11-05-2017
ԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի մասին նախագիծը
3169 դիտում
19:20 07-04-2017
Եվրախորհրդարանը հաստատել է Ուկրաինայի հետ առանց վիզայի ռեժիմը
Այս բաժնից
460 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
496 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1102 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN