211652_close_icon
views-count3172 դիտում article-date 19:20 07-04-2017

Եվրախորհրդարանը հաստատել է Ուկրաինայի հետ առանց վիզայի ռեժիմը

Եվրախորհրդարանի պատգամավորները ձայների մեծամասնությամբ հաստատել են Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի ներմուծման մասին օրինագիծը: Օրինագծին կողմ է քվեարկել 521 պատգամավոր, 75-ը դեմ է արտահայտվել, 36-ը ձեռնպահ են մնացել: Որպեսզի առանց վիզայի ռեժիմն ուժի մեջ մտնի, փաստաթուղթը պետք է հաստատի Եվրամիության խորհուրդը: Առանց վիզայի ռեժիմի ներմուծման մասին բանակցություններն Ուկրաինան և Եվրամիությունը սկսել են դեռևս 2008թ-ին: 2015թ-ին Եվրահանձնաժողովը 2015թ-ին հայտարարել է, որ Ուկրաինան կատարել է իր վրա վերցրած պարտավորություններն ու հաջողությամբ անցել է առանց վիզայի ռեժիմի նախապատրաստական փուլը: Ենթադրվում է, որ Ուկրաինայի քաղաքացիները կկարողանան ԵՄ երկրներ առանց վիզայի մեկնել արդեն հունիսից: Նշենք, որ 2017թ-ի մարտի 28-ին Եվրոպայի երկրների հետ առանց վիզայի ռեժիմ է մտցվել Վրաստանի քաղաքացիների համար: [url=https://jam-news.net/?p=30193&lang=hy]JamNews[/url]

Նմանատիպ նյութեր