3694 դիտում
15:33 07-04-2017
Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հարվածները դիտարկում ենք որպես մեր գործընկերոջ դեմ ագրեսիա. Դ. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ամերիկյան ուժերի կողմից սիրիական ռազմաբազան հրթիռակոծելու դեպքը՝ անվանելով այն ագրեսիա՝ ուղղված Ռուսաստանի դաշնակցի դեմ, հաղորդում է Tass գործակալությունը։
«Քանի որ մենք աջակցություն ենք ցուցաբերում Սիրիայի զինված ուժերին, դա նշանակում է, որ Սիրիան մեզ գործընկեր է»,-ասել է Պեսկովը և հավելել, որ ավիահարվածները ագրեսիա է՝ Ռուսաստանի դաշնակցի նկատմամբ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը 59 թևավոր հրթիռ են արձակել սիրիական ռազմաբազայի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է 4 սիրիացի զինվոր։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սիրիական ավիաբազան հրթիռակոծելու իր որոշումը մեկնաբանել է այսպես՝ պատասխան՝ Իդլիբ նահանգում Սիրիայի կառավարական ուժերի կողմից քիմիական զենք կիրառելուն։
Նմանատիպ նյութեր
2431 դիտում
21:00 07-04-2017
Սիրիայի իշխանությունները հերքում են Իդլիբում քիմիական զենքի կիրառումը, իսկ ԱՄՆ–ի հարվածը «ագրեսիա են» անվանում
4038 դիտում
22:46 23-08-2017
Սիրիայի ընդդիմությունը դատապարտել է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդային հարվածները Ռաքքայի բնակիչների վրա
Այս բաժնից
436 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
457 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1066 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN