211652_close_icon
views-count7375 դիտում article-date 21:39 07-04-2017

Երիտասարդ լուսանկարիչ Արեգ Բալայանի՝ միջազգային ճանաչում ստացած MOB ֆոտոշարքն արվել է ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արեգ Բալայանը երիտասարդ լուսանկարիչ է, որն ապրում է Ղարաբաղում: Նա վաղուց է սկսել լուսանկարչությամբ զբաղվել: Սակայն ասում է, որ իրական լուսանկարիչ նրան դարձրել է 2016թ-ի ապրիլին Ղարաբաղում տեղի ունեցած քառօրյա պատերազմը: Սրման ժամանակ նա զինվորների հետ առաջնագիծ է մեկնել: Եվ անընդհատ լուսանկարել է: Արդյունքը դարձել է MOB-ը (Military mobilization), որը նրան դարձրել է Lens Culture Exposure Awards միջազգային մրցույթի երեք հաղթողներից մեկը: Հիշեցնենք, որ 2016թ. ապրիլի 2-ի գիշերը 1994թ.-ին կնքված զինադադարից հետո առաջին անգամ ղարաբաղյան հակամարտության գոտու շփման գծում ռազմական բախում տեղի ունեցավ: Ապրիլի 6-ին Ադրբեջանի և ԼՂ պաշտպանության նախարարությունները հայտնեցին, որ համաձայնություն է ձեռք բերվել հաշտության ռեժիմի վերականգնման վերաբերյալ: Պաշտոնական տվյալների համաձայն, հակամարտության սրման ընթացքում ադրբեջանական կողմից զոհվել է 31 զինծառայող: Սակայն “Խազար ռազմական հետազոտությունների կենտրոնի տվայլներով, այդ թիվը հասնում է 93-ի: Պաշտոնական տվյալներով, հայկական կողմից զոհվել է 92 զինծառայող: Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի է ունեցել 1991–1994 թթ.: Զինադադարի ստորագրումից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե ֆակտո անկախ պետություն է, սակայն չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության կողմից, այդ թվում նաև՝ Հայաստանի: Ադրբեջանը Ղարաբաղն ու պատերազմի ընթացքում գրավված հարակից տարածքները համարում է “օկուպացված և պահանջում է վերադարձնել դրանք: [url=https://jam-news.net/?p=30075&lang=hy] Jamnews[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր