7156 դիտում
09:55 23-09-2016
«Քարֆուրի» երևանյան սուպերմարկետը կրճատում է իր զբաղեցրած տարածքը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Երևան մոլ» առևտրային կենտրոնում գործող «Քարֆուր» սուպերմարկետը կրճատում է իր զբաղեցրած տարածքը։ Ու ընդհանրապես, ակնհայտ է, որ աշխարհահռչակ, բազմաթիվ երկրներում հաջողակ գործող «Քարֆուրի» երևանյան սուպերմարկետը, մեղմ ասած, այնքան էլ հաջող չի գործում և հիմա ստիպված է գնալ խնայողությունների։
«Քարֆուրի» այս վիճակը, անշուշտ, պայմանավորված է այդ սուբյեկտի կառավարման թերություններով, բայց ոչ միայն։ Բացի կառավարման թերություններից, «Քարֆուրը» նաև մրցակցում է հայաստանյան ամենաազդեցիկ օլիգարխին պատկանող սուպերմարկետների ցանցի հետ, ի տարբերություն այլ առևտրային ցանցերի չի կարող աշխատել ստվերում, ներմուծումների իրականացման հնարավորությունները խիստ սահմանափակ են և այլն, և այսպես շարունակ։
Պետք չէ մոռանալ, որ ժամանակին, երբ «Քարֆուրը» փորձում էր իր մշակած ծրագրերով հիպերմարկետ բացել «Տաշիր գրուպի» սեփականությունը հանդիսացող «Դալմա մոլում», օլիգարխների ու ՀՀ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների պահանջով «Դալմա մոլի» սեփականատեր Սամվել Կարապետյանը «Քարֆուրին» դուրս հանեց այդ տարածքից։ Իսկ կառավարությունը էական սահմանափակումներ դրեց «Քարֆուրի» գործունեության վրա, զրկելով նրան մրցակցային առավելություններից»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
6551 դիտում
10:13 08-04-2017
Թբիլիսիում կբացվի «Քարֆուրի» ևս երկու սուպերմարկետ. «Հայկական ժամանակ»
2388 դիտում
10:00 09-09-2014
«Քարֆուրի» մուտքը հայկական շուկա արմատական փոփոխություններ է բերելու. ՀԺ
8745 դիտում
20:57 24-06-2017
«Երևանյան ամառ 2017». «Երևանյան գեղանկար»-ում ստեղծվեց «Երևանյան տարեգրություն» աբստրակտ կտավը
Այս բաժնից
1363 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
844 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»