211652_close_icon
views-count5221 դիտում article-date 10:41 08-04-2017

Երևանի համար հիմնական պայքարն ընթանալու է հենց ՀՀԿ-ի ու «Ելք»-ի միջև. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 9-ին լրանում է Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումների վերջնաժամկետը, սակայն առայժմ 2 ուժ է հստակ հայտարարել այդ ընտրություններին մասնակցելու մասին. ՀՀԿ-ն, որի ցուցակը կգլխավորի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, և «Ելք» դաշինքը, որը ղեկավարելու է Նիկոլ Փաշինյանը: Ու չնայած այս ընտրություններին հնարավոր է՝ մասնակցեն նաև ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն (ԱԺ ընտրություններին մասնակից մյուս ուժերը, որ չանցան խորհրդարան, այս ընտրություններին այլևս չեն ցանկանում մասնակցել), սակայն հիմնական պայքարն ընթանալու է հենց ՀՀԿ-ի ու «Ելք»-ի միջև: Իսկ մինչ այդ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս օրերին ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն փնտրում են հասարակության կողմից ընկալելի, սիրված մարդկանց ու համոզում են, որ իրենց ընտրացուցակում տեղ զբաղեցնեն, մեկ ձայն ավելի բերեն. բանը հասել է նրան, որ պատրաստ են մեծ տեղ տալ անկուսակցականներին, միայն թե այդ մարդիկ լինեն ձայն բերողներ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր