3805 դիտում
18:50 10-04-2017
Փաշիկ Ալավերդյան. Եվրոպայի առաջնությունում դրված խնդիրը կատարվեց
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները Խորվաթիայի Սպլիտ քաղաքից այս գիշեր վերադարձան Երեւան: Նրանք մասնակցում էին Եվրոպայի մեծահասակների առաջնությանը:
ՀԱՕԿ լրատվականը «Զվարթնոց» օդանավակայանում հարցազրույց վարեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի հետ:
[b] -Ինչպե՞ս եք գնահատում տղաների եւ աղջիկների մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը:
[/b]
-Գլխավոր խնդիրը կատարված է: Ինչի համար մեկնել էինք, արվեց: Փորձարկեցինք նաեւ երիտասարդ մարզիկների: Ծանրորդները մեդալներ նվաճելու համար օգտագործեցին բոլոր հնարավորությունները:
[b]-Ավելին անել հնարավոր չէ՞ր:
[/b]
-Ոչ: Արվեց առավելագույնը, ինչ պլանավորված էր:
[b]-Անդրանիկ Կարապետյանը Ռիոյում ստացած ծանր վնասվածքից հետո առաջին անգամ մասնակցեց մրցման: Ի՞նչ կասեք:
[/b]
-Նա գերազանց հանդես եկավ: Բոլոր մասնագետներն էին զարմացած, թե նա ինչպես կարողացավ այդպիսի ծանրություններ բարձրացնել:
[b] -Մրցավարները հրում վարժությունում Անդրանիկի վերջին մոտեցման 175 կիլոգրամը չհաշվեցին:
[/b]
-Դա մեր ու Անդրանիկի համար նշանակություն չունեցող հարց է: Կարեւորն այն էր, որպեսզի նա գլխավերեւում զգար այդ ծանրությունները: Կարելի է ասել, Անդրանիկն իր առջեւ դրված խնդիրները լուծեց:
[b]-Աղջիկների մասնակցության մասի՞ն ինչ կասեք:
[/b]
-Սոնա Պողոսյանն ու Տաթեւ Հակոբյանը դեռ երիտասարդ են: Նրանց մասնակցությունից դժգոհ չենք: Կարծում եմ, երկուսն էլ մեծահասակների մեջ դեռ անցնելու ճանապարհ ունեն:
[b] -Իզաբելլա Յայլյանը պոկում վարժությունում զրո ստացավ՝ չկարողանալով բարձրացնել իր պատվիրած նախնական 87 կիլոգրամը:
[/b]
-Դա անհաջողություն էր: Սպորտում հաջողությունն ու անհաջողությունը կողք-կողքի են քայլում: Ֆեդերացիայում քննարկում կլինի: Որոշման մասին կտեղեկացնենք:
[b] -Որպես ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, անշուշտ, հետեւում էիք Թաիլանդում զուգահեռ ընթացող մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնությանը:
[/b]
-Այո, հետեւում եմ: Ցավոք, գործերը լավ չեն դասավորվում: Այսօր վերջին օրն է, ու երկու մասնակից դեռ ունենք: Պատանեկան օլիմպիական խաղերի՝ պլանավորված վարկանիշեր նվաճելու շանսերը նվազեցին, քանի որ ծանրորդներից մեկը զրո ստացավ: Առաջնությունն այսօր ավարտվում է: Կվերադառնան՝ կվերլուծենք:
Նմանատիպ նյութեր
1288 դիտում
20:54 07-06-2022
Շատ կցանկանամ, որ տնային Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականը կարողանա շատ մեդալներ նվաճել. Փաշիկ Ալավերդյան
1435 դիտում
14:09 30-11-2015
Փաշիկ Ալավերդյան. Ձեռք բերեցինք օլիմպիական 5 ուղեգիր. խնդիրն ամբողջությամբ կատարված է
1349 դիտում
23:56 15-12-2015
Փաշիկ Ալավերդյան. Օլիմպիական խաղերին կմեկնի նա, ով այդ պահին ամենալավ մարզավիճակում կլինի
Այս բաժնից
3601 դիտում
18:34 05-01-2025
Աստծո ներկայությունն անհրաժեշտություն է բոլորիս ընտանիքներում. Գագիկ Ծառուկյան
4252 դիտում
19:40 02-01-2025
Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի թարմացված աղյուսակում
5545 դիտում
18:45 02-01-2025
Մխիթարյանը 35 տարեկանից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում է