211652_close_icon
views-count6138 դիտում article-date 12:00 11-04-2017

Կրակոցներ ԱՄՆ-ի տարրական դպրոցներից մեկում. տղամարդը սպանել է ուսուցչուհուն և 8-ամյա մի դպրոցականի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ի Կալֆորնիա նահանգի Սան-Բերնարդինո քաղաքի տարրական դպրոց է ներխուժել հրազենով զինված մի տղամարդ և մտնելով դասասենյակներից մեկը՝ գնդակահարել ուսուցչուհուն՝ վիրավորելով նաև այդ պահին ուսուցչուհու կողին գտնվող 2 երեխայի, այնուհետև ինքնասպանություն գործել, հաղորդում է BBC-ն։ Ոստիկանությունը հայտնել է, որ վիրավոր դպրոցականներից 8-ամյա տղան՝ Ջոնաթան Մարտինեսը, ում ուղղաթիռով հասցրել էին հիվանդանոց, ավելի ուշ մահացել է։ Պարզվել է նաև, որ տղամարդը՝ 53-ամյա Սեդրիք Անդերսոնը, եղել է սպանված ուսուցչուհու՝ Քարեն Սմիթի ամուսինը։ Առաջիկա օրերին դպրոցը փակ է լինելու։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր