211652_close_icon
views-count3411 դիտում article-date 16:16 13-04-2017

ՄԱԿ-ը հանդես է գալիս հօգուտ միասնական Սիրիայի. դե Միստուրա

Միացյալ Ազգերի Կազմակերպությունը Սիրիայի ապագան միասնական է տեսնում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՄԱԿ ԱԽ-ում Սիրիայի հարցոերով հատուկ բանագնաց Ստաֆֆան դե Միստուրան՝ նիստի վարտին։ Վերջինս նշել է, որ ներկա պահին առաջնահերթությունը հաշտության ապահովումն է, մարդասիրական օգնության մատակարարումը և Ժնևում Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով բանակցությունները վերականգնելը։ Նա նաև կոչ է արել հետաքննություն անցկացնել օրեր առաջ Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցած քիմիական հարձակման առնչությամբ՝ ներգրավելով դրանում Քիմիական զենքի արգելման հարցերով միջազգային կազմակերպության փորձագետներին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՄԱԿ ԱԽ-ի նիստում Ռուսաստանը արգելափակել է Սիրիայի հարցով բանաձևի ընդունումը, որը կոչ էր անում հետաքննել տեղի ունեցածը։ Բանաձևը ներկայացրել էին Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան։

Նմանատիպ նյութեր