13862 դիտում
15:20 13-04-2017
Երևանի Ֆրանսիական միջազգային դպրոցի շենքի պատին ճեղքեր են հայտնաբերվել. 210 մարդ է տարհանվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 13-ին, ժամը 09:38-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրանսիական միջազգային դպրոցի 2-րդ հարկի պատի երկայնքով առաջացել է ճեղք:
Մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելը 170 աշակերտ, 30 մանկավարժ և 10 տեխաշխատող տարահանվել են դպրոցից:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը, սեյսմիկ պաշտպանության ծառայության ներկայացուցիչը և մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները տեղազննման արդյունքում հայտնաբերել են շինարարական ճաքեր:
Տեղում պարզվել է, որ երկհարկանի դպրոցի տանիքում շինարարական աշխատանքներ կատարելու հետևանքով առաստաղից ծեփ է թափվել, և առաջացել են մանր ճաքեր: ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կառույցների սեյսմակայունության կենտրոնի պետ Զ. Խլղաթյանը, տեղում ուսումնասիրելով իրավիճակը հայտնել է, որ հայտնաբերված մանր ճաքերը որևէ վտանգ չեն ներկայացնում, և անհանգստանալու կարիք չկա:
Դպրոցի անձնակազմը և աշակերտները վերադարձել են շենք և վերսկսել դասերը:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
Նմանատիպ նյութեր
1691 դիտում
15:20 14-08-2016
Եկատերինբուրգում բնակելի շենքի պատ է փլուզվել. շենքի բնակիչները տարհանվել են