211652_close_icon
views-count23858 դիտում article-date 19:59 13-04-2017

Առաջիկա ոչ աշխատանքային երկուշաբթիների քաղաքացիների ընդունելությունները կտեղափոխվեն այլ օրեր. Երևանի քաղաքապետարան

Հարգելի համաքաղաքացիներ, հաշվի առնելով, որ ս.թ. ապրիլի 17-ը և 24-ը, ինչպես նաև մայիսի 1-ը հայտարարված են ոչ աշխատանքային օրեր, տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր երկուշաբթի Երևանի քաղաքապետարանի Արգիշտի 1 հասցեում աշխատակազմի անշարժ գույքի կառավարման և կոմունալ տնտեսության վարչությունների կողմից քաղաքացիների ամենշաբաթյա ընդունելությունները կկազմակերպվեն հետևյալ ժամանակացույցով. Անշարժ գույքի կառավարման վարչություն՝ ապրիլի 20-ին և ապրիլի 27-ին` ժամը 16:00-18:00-ն, մայիսի 6-ին` ժամը 14:00-16:00-ն: Կոմունալ տնտեսության վարչություն՝ ապրիլի 21-ին, ապրիլի 28-ին և մայիսի 6-ին` ժամը 16:00-18:00- ն:

Նմանատիպ նյութեր