5700 դիտում
10:21 14-04-2017
Պատգամավոր Ռոմիկ Մանուկյանն իր լուսանկարով կոնյակ է պատվիրել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Թիվ 11 ընտրատարածքից՝ Շիրակի մարզից ՀՅԴ-ի ռեյտինգային ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված, Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը իր լուսանկարով և «Հաղթանակ» գրությամբ կոնյակ է պատվիրել: Կոնյակի շշի դարձերեսին ՀՅԴ-ի լոգոն է, իսկ վերևում գրված է 10 թիվը:
Այդ լուսանկարը Ռոմիկ Մանուկյանը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում:
Armtimes.com-ը Ռոմիկ Մանուկյանից փորձեց հետաքրքվել, թե դա ի՞նչ կոնյակ է, ո՞րն է իր ու կուսակցության նկարներով շրջանառության մեջ դրված կոնյակների նպատակը, և քանի շիշ նման կոնյակ է պատվիրվել: Սակայն նորընտիր ՀՅԴ-ական պատգամավորը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Առաջիկայում armtimes.com-ը կրկին կփորձի կապ հաստատել Մանուկյանի հետ և պարզաբանում ստանալ այս կոնյակի վերաբերյալ:
Նշենք, որ Ռոմիկ Մանուկյանը Շիրակի մարզում հավաքել է 3123 քվե»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2494 դիտում
09:17 28-09-2016
Կոնյակ արտադրողները մեծ քանակությամբ կոնյակ են արտահանել ՌԴ, սակայն վճարում չեն ստացել. «Հայկական ժամանակ»
2412 դիտում
12:39 30-01-2021
Էրդողանը կրոնակիցներին ողջունել է Կարսի՝ մզկիթի վերածված հայկական եկեղեցու լուսանկարով
Այս բաժնից
2464 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
976 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1282 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»