5570 դիտում
13:54 14-04-2017
Սուրբ Հարության տոնին ընդառաջ հավկիթ ընտրելիս ուշադիր եղեք. ՀԿ-ի հորդորը՝ սպառողներին
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը կոչ է անում սպառողներին Սուրբ Հարության տոնին ընդառաջ ձվամթերքի շուկայում հայտնաբերված խախտումների դեպքում ահազանգել իրենց:
ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Սուրբ Հարության տոնին ընդառաջ կտրուկ ավելանում են հավկիթի սպառման ծավալները, ինչի կապակցությամբ եւս մեկ անգամ ցանկանում ենք տեղեկացնել, որ համաձայն ՀՀ Կառավարության 2011 թ.-ի N 1438-ն «Ձվի եւ ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշման չի թույլատրվում այն հավկիթների իրացումը, որոնք չունեն անվտանգությունը եւ ծագումը հաստատող փաստաթուղթ, թերի է կամ լրացած պիտանելիության ժամկետը կամ բացակայում է մակնշումը (բացառությամբ շուկաներում վաճառվող գյուղատնտեսական արտադրանք հանդիսացող հավկիթների, որոնց իրացման համար անհրաժեշտ է միայն անասնաբուժասանիտարական փորձաքննության կտրոն):
Հավկիթների մակնշման մեջ պետք է տեսանելի լինեն հավկիթի տեսակը, կարգը, արտադրության օրն ու պիտանելիության ժամկետը: Կախված հավկիթի տեսակից ու կարգից պիտանելիության ժամկետը տարբեր է. Ա դասի կամ թարմ հավկիթի «Էքստրա» տեսակի պիտանելիության ժամկետը 7 օր է, իսկ 1-ին տեսակի հավկիթներինը` 25 օր` օդի ջերմաստիճանի 00-200 C եւ 85-88% հարաբերական խոնավության պայմաններում:
Հավկիթի թարմությունը կարելի է որոշել ինչպես գնելիս, այնպես էլ արդեն տանը: Գնելիս պետք է ուշադրություն դարձնել վերջինիս գույնին եւ կճեպին: Գույնը պետք է լինի սպիտակ, եթե կաթնագույն է, դեղնավում կամ մոխրագույն, նշանակում է այն այլեւս թարմ չէ: Կճեպը պետք է լինի չաղտոտված, հարթ եւ առանց ճաքերի: Եթե հաստ կճեպով հավկիթը արտահայտված ցան ունի, ապա վերջինս թարմ չէ: Հավկիթը չպետք է կոտրված կամ ճաքած լինի, քանի որ կճեպի ճաքերից եւ կոտրվածքներից մանրէները կարող են ներթափանցել հավկիթի մեջ:
Իսկ եթե արդեն գնել եք հավկիթ, սակայն այնուամենայնիվ կասկածում եք վերջինիս թարմության մեջ, ապա այն դրեք ջրով լի տարայի մեջ, եթե ընկղմվեց ջրի մեջ, ուրեմն թարմ է, եթե ոչ, ուրեմն մի օգտագործեք այն: Ինչպես նաեւ կարելի է պարզապես թափահարել ձուն, եթե զգացվեց շատ թույլ շարժում, ուրեմն այն թարմ է, եթե շարժման ձայն լսվեց` հավկիթը թարմ չէ: Բացի այդ կարելի է ջարդել ձուն, եթե դեղնուցը չխանվեց սպիտակուցին, ուրմեն վերջինս թարմ է:
Սպառողներին հորդորում ենք հավկիթ գնելիս ուշադրություն դարձնել մակնշմանը եւ վերջինիս թարմությանը, իսկ վերը նշված պահանջների խախտումներ հայտնաբերելիս խնդրում ենք տեղեկացնել Կազմակերպությանը` զանգահարելով +37410 430930 հեռախոսահամարով»։
Նմանատիպ նյութեր
3595 դիտում
21:02 23-03-2016
Սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-տոնավաճառ՝ Սուրբ Հարության տոնին ընդառաջ
1564 դիտում
18:55 10-04-2019
«Սուրբ Հարության» տոնին ընդառաջ ձվի դեֆիցիտ չի լինի
2004 դիտում
23:32 01-04-2021
Բեռլինում Սուրբ Հարության տոնին ընդառաջ սահմանվում է պարետային ժամ
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»