3595 դիտում
21:02 23-03-2016
Սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-տոնավաճառ՝ Սուրբ Հարության տոնին ընդառաջ
Մարտի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Սուրբ Հարության տոնին ընդառաջ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի նախասրահում բացվեց ավանդական դարձած «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը:
Ցուցահանդես-տոնավաճառ այցելեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նախարարը շրջեց ցուցասրահում, ծանոթացավ սիրիահայերի աշխատանքներին:
Լրագրողների հետ զրույցում նախարարը նշեց. «Ինձ հիացնում է սիրիահայերի աշխատասիրությունը, նվիրումը և ճաշակը: Մենք իրենցից շատ բան ունենք սովորոելու, հատկապես հայկական ավանդական ուտեստներ պատրաստելու հարցում: Կցանկանայի, որ մեր հասարակությունն առավել ակտիվ գնումներ կատարեր:
Սիրիահայերն արդեն սկսել են կենցաղային իրերի, կոշկեղենի արտադրություն հիմնել, տեքստիլ արդյունաբերության ոլորտում ակտիվ գործունեություն ծավալել»: Նախարարը նաև ընդգծեց, որ աճել է ցուցահանդեսի մասնակիցների թիվը, և եթե առաջին ցուցահանդեսին 10-12 սիրիահայ է մասնակցել, ապա մարտի 23-ի ցուցահանդեսի մասնակիցների թիվը հասել է 52-ի:
Ցուցահանդեսին ներկայացված էին 50-ից ավելի սիրիահայերի ձեռագործ աշխատանքներ, Զատիկի տոնին նվիրված աշխատանքներ, զարդեր, հրուշակեղեն, արևելյան ուտեստներ:
Ցուցահանդես-տոնավաճառը կշարունակվի նաև մարտի 24-ին ժամը 10:00-18:00-ը:
Նմանատիպ նյութեր
2522 դիտում
19:48 07-03-2018
Կանանց միջազգային տոնին ընդառաջ բացվել է «Նկարչուհիները կանանց տոնին» խորագրով ցուցահանդես
5567 դիտում
13:54 14-04-2017
Սուրբ Հարության տոնին ընդառաջ հավկիթ ընտրելիս ուշադիր եղեք. ՀԿ-ի հորդորը՝ սպառողներին
1561 դիտում
18:55 10-04-2019
«Սուրբ Հարության» տոնին ընդառաջ ձվի դեֆիցիտ չի լինի
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»