211652_close_icon
views-count2007 դիտում article-date 23:32 01-04-2021

Բեռլինում Սուրբ Հարության տոնին ընդառաջ սահմանվում է պարետային ժամ

Բեռլինն ապրիլի 2-ին պարետային ժամ է սահմանում 21:00-ից մինչև 05:00-ն, այդ ժամանակահատվածում փողոցում միևնույն ժամանակ կկարողանա գտնվել միայն երկու մարդ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Գերմանիայի մայրաքաղաքի քաղաքապետ Միխայել Մյուլլերը:

«Գիտեմ, որ շատերի համար դա կլինի ևս մեկ զգալի սահմանափակում, կրկին լուրջ խոչընդոտ կդառնա: Սակայն պետք է պարզ ասել. վարակները փոխանցվում են անմիջական շփման ժամանակ»,- ասել է քաղաքագլուխը՝ մեկնաբանելով քաղաքի Սենատի որոշումը:

Վերջինս հավելել է, որ Զատկի տոնի ժամանակ Բեռլինի բնակիչներին կթույլատրվի հանդիպել «երկու տնային տնտեսության անդամներ՝ առավելագույնը 5 մարդ» ձևաչափով, այն էլ ցերեկային ժամերին, երբ պարետային ժամը չի գործում: Իսկ ապրիլի 6-ից այդ օրենքը կփոխվի: Հանդիպումները կթույլատրվել «մեկ տնային տնտեսության անդամների միջև+մեկ մարդ» ձևաչափով:

Նմանատիպ նյութեր