24728 դիտում
21:24 14-04-2017
«Ծառուկյան» դաշինքի անհայտ ուժերը անպիտան դիմումների լուսանկարներ են հրապարակում՝ ինչո՞ւ. պարզաբանում է փաստաբանը. Newsbook.am
«Ժամանակ» թերթն այսօր լուր է հրապարակել, թե «Ծառուկյան» դաշինքում ընդգրկված բոլոր թեկնածուները, այդ թվում՝ Նապոլեոն Ազիզյանն ինքնաբացարկի դիմում են գրել:
Նյութին կից լրատվամիջոցը հրապարակել է լուսանկար, որն, իբր, ապացուցում է իրենց հրապարակման իսկությունը: Մինչդեռ լուսանկարի դիմումը լրիվ այլ բանի մասին է պատմում:
NewsBook-ի հետ զրույցում Նապոլեոն Ազիզյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը պարզաբանեց, թե ե՞րբ, ի՞նչ նպատակով է գրվել և ինչի՞ մասին է դիմումը:
Եվ այսպես՝ ներկայացված դիմումը ոչ թե պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին է, այլ «Ծառուկյան» դաշինքի ցուցակով առաջադրվելուց հրաժարվելու մասին:
Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նման դիմում ժամանակին գրվել է, սակայն չի ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, հակառակ դեպքում Ազիզյանը չէր կարող մասնակցել ընտրություններին: Եվ այսօր լրատվամիջոցի հրապարակած դիմումն ընդամենը թուղթ է, որը որևէ իրավական հիմք չունի:
«Գրվել է, քանի որ ասել են՝ դիր թեկնածությունդ, բայց քանի որ պարոն Ազիզյանը փորձում էր, մտածում էր, որ կարող է դնի ու հրաժարվի, բայց պարոն Ծառուկյանը թիրախավորել է իրեն ընտրությունների համար, հետևապես թեկնածությունը գրանցվել է: Գրանցվելուց հետո այդ դիմումն ինքը ո՛չ ներկայացրել է, ո՛չ էլ իրենց ձեռքն ա եղել, որ ներկայացնեն: Եթե այդ դիմումը ներկայացվեր հանձնաժողով, ԿԸՀ-ն պետք է իր գրանցումը չեղարկեր: Այդ դիմումը չի ներակացրել, քանի որ պարոն Ծառուկյանը ֆինանսավորել է, որ Ազիզյանն իր համար ռեյտինգային ընտրակարգով ձայներ բերի և դրանով ձայներ բերի «Ծառուկյան» դաշինքին»,- պարզաբանեց փաստաբանը:
Մանրամասներն՝ [url=http://newsbook.am/?p=103728%2Fcarukyan+dashinqi+anhaytvo%D6%82gery+anpitan+dimumneri+lusnkarnerner+en+hraparakum]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
25223 դիտում
17:03 02-04-2017
9/57 ընտրատեղամասում քարեր են նետել NewsBook-ի թղթակցի վրա. NewsBook
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»