211652_close_icon
views-count1278 դիտում article-date 16:08 08-04-2015

«Հարցազրույց» ֆիլմի մի քանի հարյուր DVD-սկավառակ փուչիկներով Հյուսիսային Կորեա է ուղարկվել

Հարավկորեացի ակտիվիստ Լի Մին Բոկը փուչիկների օգնությամբ Հյուսիսային Կորեա է ուղարկել ամերիկյան քաղաքական «Հարցազրույց» կատակերգության մի քանի հարյուր DVD-սկավառակ: Ակտիվիստները նման մտադրության մասին հայտնել էին մարտին, սակայն Հյուսիսային Կորեայի զինվորականները սպառնացել էին պայթեցնել փուչիկները, եթե դրանք հայտնվեն սահմանին: Լի Մին Բոկը պնդում է, որ իր առաքելությունը սկսել է դեռ հունվարին՝ առանց հայտարարության: Նա ամեն գիշեր միջին հաշվով 4 սկավառակ է ուղարկել Հյուսիսային Կորեա:

Նմանատիպ նյութեր