Թուրքիայում սահմանադրական հանրաքվեից հետո կերկարաձգվի արտակարգ դրությունը
Թուրքիայի իշխանությունները մտադիր են երկարաձգել արտակարգ դրությունը երկրում, որը սահմանվել էր մի քանի ամիս առաջ՝ հուլիսի 16-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո։ Այդ մասին հայտնել է NTV հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ որոշումը, ամենայն հավանականությամբ, ընդունել են Թուրքիայի անվտանգության խորհրդում։
Հիշեցնենք, որ նախօրեին այդ երկրում անցկացվել է սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվե։ Մասնավորապես, դրա միջոցով նախատեսվում է ընդլայնել երկրի նախագահի լիազորությունները և խորհրդարանական համակարգից անցում դեպի նախագահականի։
Թուրքական Anadolu գործակալությունը հայտնել էր, որ 99.97 տոկոս քվեաթերթիկների հաշվարկով՝ ընտրողների 51.41 տոկոսը «այո» է ասել, «ոչ»՝ 48,59 տոկոսը։
Թուրքիայի 3 խոշորագույն քաղաքներում՝ Անկարայում, Ստամբուլում և Իզմիրում Էրդողանի նախաձեռնությունը ձախողվել է. մեծամասնությունը դեմ է քվեարկել սահմանադրության մեջ փոփոխություններին։