211652_close_icon

Արարատի մարզպետի օպերատիվ աշխատանքը տվեց իր արդյունքը. մարզի խորհրդանիշներից մեկի մոտ տեղադրված՝ գերեզմանաքարերի հսկայական ցուցանակը հեռացվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

views-count2521 դիտում article-date 22:21 12-03-2025
SHAMSHYAN.com-ը հունվարի 20-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում՝ Տափերական բնակավայրում գտնվող, սովետական տարիներից տեղադրված, Արարատի մարզի խորհրդանիշներից «Արտաշատի շրջան» տուֆե հսկայական ցուցանակի մոտ ծածանվող եռագույն դրոշի հետևում տեղադրված գերեզմանաքարերի հսկայական ցուցանակի մասին։

Հրապարակումից կարճ ժամանակ անց Արարատի մարզպետ Թևանյանի հանձնարարականով հայտնաբերվեց ցուցանակը տեղադրողը, ով իր միջոցներով հեռացրեց այն, ինչը ողջունելի է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արարատի մարզպետի հանձնարարականով մարզի բոլոր վարչական ղեկավարները հրահանգ են ստացել, որ իրենց ուշադրության կենտրոնում պահեն՝ երբ վարչական շրջաններում տեղադրված եռագույն դրոշները քամուց բզկտվում են, հրատապ փոխվեն։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Վեդի խոշորացված համայնքի ղեկավար, հանրությանն ավելի շատ հայտնի «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ղեկավարած վարչական տարածքի Տափերական բնակավայարում է գտնվում, սովետական տարիներին տեղադրված, Արարատի մարզի խորհրդանիշերից «Արարատի շրջան» տուֆե հսկայական ցուցանակը, որի կողքին ԽՍՄՀ փլուզումից հետո ծածանվում է եռագույնը: 
 
Հետաքրքիր էր, արդյո՞ք Գ. Սարգսյանը երբևէ չէր նկատել, որ մարզի խորհրդանիշ համարվող հուշակոթողի ու եռագույնի կարևորությունը աղավաղվում է ինչ-որ անձի կողմից գերեզմանաքարերի գովազդային ցուցանակով, որն ասես ազդարարեր Հայաստանի իրական իրավիճակը:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այս մասին տեղեկանալով Արարատի մարզպետ Թևանյանը արդեն հանձնարարական էր տվել, որպեսզի կարճ ժամանակում այդ ցուցանակը հեռացվեր: 
 
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր