14027 դիտում
22:54 17-04-2017
ՌԴ Վլադիմիրում փոստին պատկանող ծառայողական մեքենայից երթևեկության ժամանակ խոշոր գումարով կենսաթոշակների պարկ է ընկել
ՌԴ Վլադիմիրի մարզում «Почты России»-ն պատկանող УАЗ ծառայողական ավտոմեքենայից ընթացքի ժամանակ ընկել է փողով պարկը, որը նախատեսված է եղել կենսաթոշակների վճարման համար:
Միջադեպի հետևանքով կորել է մոտ 400 հազար ռուբլի (ավելի քան 7 հազար դոլար):
Ոստիկանություն է ահազանգել Փոստի տնօրենը և հայտնել, որ կորել է 400 հազար ռուբլի: Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:
Այդ նույն ժամանակահատվածում ոմն կին վարորդը զանգահարել է «Почты России» գրասենյակ և հայտնել, որ երթևեկության ժամանակ իր մեքենայի առջևով ընթացող УАЗ-ի բեռնախցիկից պարկ է ընկել: Նա փորձել է լուսարձակներով տեղեկացնել վարորդին, սակայն վերջինս չի նկատել:
Կին վարորդը նշում է նաև, որ այդ պահին նրան հարմար չի եղել արգելակել և ավելի ուշ կանգնեցրել է մեքենան և զագահարել «Почты России»-ի գրասենյակ:
Գումարը առայժմ չի գտնվել,- հայտնել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը և հավելել, որ թոշակառուները առանց վճարումների չեն մնա, քանի որ գումարը ապահովագրված է եղել:
Նմանատիպ նյութեր
4047 դիտում
23:11 23-01-2015
Վլադիմիրում Mercedes կարտադրեն
5617 դիտում
18:47 07-03-2016
Վլադիմիրում կրկեսի առյուծը հարձակվել է երեխայի վրա. տեսանյութ
Այս բաժնից
517 դիտում
11:21 27-10-2024
Թեհրանը պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնել
916 դիտում
23:57 26-10-2024
Վրաստանի իշխող կուսակցությունը հայտարարել է ընդդիմության՝ հեղաշրջում կազմակերպելու անկարողության մասին
979 դիտում
23:31 26-10-2024
Մեքսիկայում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել