1701 դիտում
09:36 18-04-2017
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ շատ քիչ տեղ է զբաղեցնում հարևան երկրների հետ առևտուրը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ շատ քիչ տեղ է զբաղեցնում հարևան երկրների հետ առևտուրը՝ ընդհանուր առևտրաշրջանառության հազիվ 12-13 տոկոսը:
Նախորդ տարվա ընթացքում հարևան Իրանի հետ արտաքին առևտրաշրջանառության տեսակարար կշիռը կազմել է ընդհանուրի 4.7 տոկոսը, Վրաստանի հետ՝ 4.8 տոկոսը, Թուրքիայի հետ՝ 3.2 տոկոսը: Իսկ ահա այս տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանն ավելացրել է իր արտաքին առևտրաշրջանառությունը միայն Թուրքիայի հետ, իսկ մյուս երկու երկրների հետ առևտրատնտեսական կապերը զիջել են իրենց դիրքերը:
Ի դեպ, այս ցուցանիշներն այնքան էլ լավ պատկերի մասին չեն խոսում, որովհետև ընդունված է համարել, որ անմիջական հարևան երկրների հետ ապրանքաշրջանառության տեսակարար կշիռը սովորաբար պետք է կազմի ընդհանուրի 30 տոկոսը, իսկ մեզ մոտ այն զիջում է մոտ երեք անգամ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1856 դիտում
16:57 12-11-2015
Ռուսաստանն առանձնակի տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքականության օրակարգում. Բակո Սահակյան
1039 դիտում
12:10 16-10-2023
Խոսողներ շատ կան, ծառայողներ՝ քիչ, կարիքները շատ են, մշակները՝ քիչ, մենք մշակներ պետք է պատրաստենք․ Արամ Ա
Այս բաժնից
2464 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
979 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1282 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»