2255 դիտում
09:42 19-04-2017
Անիմաստ կառույցներից մեկն էլ ներքին աուդիտի վարչությունն է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական գերատեսչություններում անիմաստ կառույցները շատ-շատ են, և դրանցից մեկն էլ ներքին աուդիտի վարչությունն է: Այն գործում է «ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքով: Իսկ ինչո՞վ են զբաղված նրանք:
Համաձայն նշված օրենքի՝ ներքին աուդիտի համակարգը գործում է կազմակերպության ղեկավարի ենթակայությամբ: Այսինքն` պետական գերատեսչության կառույցի ղեկավարը հանձնարարում է ստուգել իր գերատեսչության աշխատակիցներին կամ ինքն իրեն: Եվ հասկանում եք, որ դա Հայաստանում գրեթե անհնար է, և աշխատանքի օբյեկտիվությունը, մեղմ ասած, կասկածի տակ է:
Չէ՞ որ կարող է ներքին աուդիտի վարչությունն, օրինակ, նախարարության ֆինանսական փաստաթղթերը ստուգել, կոռուպցիոն դրսևորումներ հայտնաբերել, բայց քանի որ ոլորտի անմիջական պատասխանատուն նախարարն է, հենց նրա հրահանգով էլ ամեն ինչ ծածկադմփոց արվի ու թաքցվի:
Այնպես որ, եթե ցանկություն կա օբյեկտիվ աուդիտ անցկացնելու, ապա դա պետք է անեն անկախ մարմինները: Իսկ մինչ այդ, արձանագրենք, որ ՀՀ պետական գերատեսչություններում աշխատակազմերը շարունակում են ուռճացված մնալ և ՀՀ պետական բյուջեի վրա լուրջ բեռ հանդիսանալ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1054 դիտում
18:00 01-06-2015
Ֆինանսների նախարարությունում իրականացված ներքին աուդիտի արդյունքում բարելավվել է համակարգի ռիսկերի կառավարումը
Այս բաժնից
2464 դիտում
12:03 19-10-2024
«Գործ են տալիս» և հրաժարվում խոսել․ զրպարտիչ ծնողը ներողություն է խնդրել ՆԶՊ-ի ուսուցչից. Oragir.News
979 դիտում
08:58 19-10-2024
Լավ չեն աշխատո՞ւմ. դժգոհություններ նաև հասարակական սեկտորից ու փորձագետներից. «Փաստ»
1282 դիտում
08:37 19-10-2024
Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»