211652_close_icon
views-count1017 դիտում article-date 11:33 19-04-2017

Երևանի քաղաքապետարանում սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը

Երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծում տալու նպատակով Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը: Մարտ ամսին Արգիշտիի 1 հասցեում տեղակայված Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում և մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում ընդունելությանը մասնակցել է 1277 քաղաքացի: Բարձրացված հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ և համապատասխան պարզաբանումներ: Քաղաքապետարանի լիազորություններից դուրս բարձրացված հարցերի առնչությամբ քաղաքացիներն ուղղորդվել են իրավասու կառույցներ:

Նմանատիպ նյութեր