211652_close_icon
views-count6773 դիտում article-date 10:42 19-04-2017

Արտակ Սարգսյանի համար 0 ձայն բերած Սիրանուշն այլևս չի աշխատում SAS-ում. մանրամասներ. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 13-ին Hayastan24.com կայքում սկանդալային ձայնագրություն հրապարակվեց, որում լսվում էր, թե ինչպես է ընկերության ղեկավարներից մեկը աշխատակիցներին հորդորում ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից առաջ աշխատել Արտակ Սարգսյանի համար, մտերիմներին, հարազատներին ուղղորդել քվեարկել նրա օգտին՝ այլապես կկանգնեն աշխատանքը կորցնելու վտանգի առջև: Ժողովն անցկացնողը հատկապես բարձրաձայն հնչեցնում էր մեծ թվով ձայներ բերածների և ձայներ չբերածների անունները՝ առաջիններին ամոթանք տալով, երկրորդների համար ծափահարություններ պահանջելով: Մեզ հաջողվել է զրուցել Արտակ Սարգսյանի համար ձայներ չբերածներից մեկի՝ Սիրանուշ Թումասյանի հետ: Սկանդալային ձայնագրությունում լսվում է, որ նրա մասին խոսելով ժողովը վարողը ասում էր. «Սիրանուշ Թումասյան: Յա, մազերդ տենց սիրուն ներկել ես, զուգվել-զարդարվել ես, գիտես պտի էսօր մեծարման երեկո՞ անենք, հա՞ 0 ձայներիդ համար: Ամոթ չե՞ս անում, Սիրանուշ: Ամոթ ա, չէ՞: Որտե՞ղ ես ապրում, Թաիրո՞վ: Կապ չունի, տեսա՞ք մարդը ռայոնից 15 ձայն ա բերել»: Ներկայացնենք մեր զրույցը Սիրանուշ Թումասյանի հետ: [b]Սիրանուշ, «ՍԱՍ»-ի ժողովի ձայնագրության մեջ ձեր անունն էր հնչում, որ ձայներ չեք բերել: Ուզում էի իմանալ ձեր համար խնդիր առաջացա՞վ, թե՞ ոչ:[/b] Որ ձայներ չենք բերե՞լ: Հա: Չէ-չէ, բան չի եղել: [b]Որևէ ձևով չպատժեցի՞ն ձեզ:[/b] Չէ, չէ, չեն պատժել: [b]Աշխատո՞ւմ եք, շարունակո՞ւմ եք աշխատել:[/b] Չեմ աշխատում, բայց պատճառը դա չի: [b]Դո՞ւրս եք եկել աշխատանքից:[/b] Չէ, ես ուղղակի մեկի տեղն էի փոխարինում, ինքը արդեն եկել է, թե չէ խնդիրներ չի առաջացել: [b]Իսկ ինչո՞ւ չեք աշխատում:[/b] Հիմա չեմ ուզում աշխատել, չեմ աշխատում: Հիշեցնենք, որ դատախազությունն ուսումնասիրում է այդ ձայնագրությունները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր