78961 դիտում
18:37 19-04-2017
Արտակարգ դեպք Երևանում. ծեծկռտուք է տեղի ունեցել ուսանողների և «Միստր Գիրոս» ՍՊԸ-ի խոհարարի միջև
Երեկ՝ ապրիլի 18-ին, ծեծռկտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության Պարեկապահակային ծառայության գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Ագրարային համալսարանի մոտից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Քաջարան քաղաքի բնակիչ, 20-ամյա Աշոտ Հարությունյաին, Արթիկ քաղաքի բնակիչներ, 22-ամյա Հայկ Հակոբյանին, 24-ամյա Ստեփան Տոնոյաին և Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ, 23-ամյա Վահագն Գրիգորյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, նշված անձինք «Միստր Գիրոս» ՍՊԸ-ի մոտ վիճաբանել են միմյանց հետ, ինչի հետևանքով Ս. Տոնոյանը ստացել է գլխի մասում մարմնական վնասվածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալներից Ա. Հարությունյանը սովորում է Հայաստանի պետական համալսարանի 3-րդ կուրսում, Հ. Հակոբյանը՝ Ագրարային համալսարանի 2-րդ կուրսում, Ս. Տոնոյանը՝ Հայաստանի պետական համալսարանի 5-րդ կուրսում, իսկ Վ. Գրիգորյանը աշխատում է «Միստր Գիրոս» ՍՊԸ-ում՝ որպես խոհարար:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
25775 դիտում
16:08 31-07-2020
Երևանում թալանել են հայտնի «Միստր Գիրոս» արագ սննդի կետը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ