12047 դիտում
09:41 20-04-2017
Ստեղծվել է անհարմար իրավիճակ. Հայաստանի և Արցախի օդանավակայնները չեն շահագործվում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևան-Ստեփանակերտ չվերթը, որի առաջին ուղևորը լինելու պատրաստակամություն էր հայտնել Սերժ Սարգսյանը տարիներ առաջ, այդպես էլ իրականություն չի դառնա:
Պատճառները, բնականաբար, քաղաքական են. սա հետևանք է ԼՂ խնդրի լուծված չլինելու, ինչի պատճառով Ադրբեջանը սպառնում է օդում ոչնչացնել հայկական ինքնաթիռները: Մինչդեռ նկատենք, որ դեպի ԼՂՀ չվերթները կարող էին էապես նպաստել Արցախում զբոսաշրջիկների թվի ավելացմանը, քանի որ ցամաքային ճանապարհով դեպի Ստեփանակերտ գնալն, այնուամենայնիվ, ժամանակատար է և դժվար:
Թեև մյուս կողմից, եթե իրապես գործադիր մարմինը խնդիր է դրել իր առջև զարգացնելու զբոսաշրջությունը մեր երկրում, ԼՂՀ գնալու համար կարող է օգտագործել նաև Գորիսի, Կապանի կամ Ջերմուկի օդանավակայանները, որտեղից մարդիկ մեքենայով ավելի արագ ու ավելի հեշտ կարող են հասնել Ստեփանակերտ: Բայց սա էլ, պարզվում է, առանձին խնդիր է. Ջերմուկի և Կապանի օդանավակայաններն այնպիսի անմխիթար վիճակում են, որ չեն կարող շահագործվել, իսկ Գորիսի օդանավակայանը ՊՆ ենթակայության տակ է, համարվում է ռազմական նշանակության օբյեկտ, և այնտեղով հնարավոր չէ քաղաքացիական չվերթներ իրականացնել:
Արդյունքում՝ ստեղծվել է անհարմար իրավիճակ, և զբոսաշրջության համար Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկը ուղևորվելը բարդություն է թելադրում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1747 դիտում
14:54 13-08-2021
Ստեփանակերտում ջրի հետ կապված աննախադեպ իրավիճակ է ստեղծվել. շահագործվում են ԽՍՀՄ-ից մնացած արտեզյան հորերը
5170 դիտում
10:05 30-01-2019
Քննիչներն այլևս չեն ցանկանում աշխատել՝ անհարմար վիճակում են հայտնվում. «Ժողովուրդ»
1662 դիտում
15:17 25-05-2021
Արցախի հուշարձանների պատմությունն ու անձնագրային տվյալները մեկ հարթակում. շահագործվում է monumentwatch.org կայքը
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»